▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր Ծիրանին» բարձրացնում է Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման հարցը

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցությունը 2017թ. հունիսի 12-ին, ժամը 11:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ) հրավիրել է նիստ հետեւյալ օրակարգով.

  1. ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
  2. Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
  3. Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
  4. Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
  5. Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին