▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակին այլ բան չի մնում՝ անվտանգության գոտին պետք է ընդլայնել

«Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի «ծառայություններից»։ Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է։ Ադրբեջանը ոչ մի բան այժմ պատրաստ չէ զիջելու։ Ալիևը Ղարաբաղին ոչ մի կարգավիճակ չի տալու։ Նա Ղարաբաղն ուզում է առանց հայերի։ Ու ասում է, որ ոչ միայն Ղարաբաղն է ուզում։ Որեւէ մեկը չի կարող երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը բացի Հայոց բանակից։ Անցած տարվա ապրիլից հետո Ալիեւին թվում է, որ այդպես դիրքեր վերցնելով կարող է բեկում մտցնել։ Այս մտայնությունը պետք է փոխել։ Այն ինչ դեռ պիտի աներ բանակն անցած տարվա ապրիլին, չարեց, ու դրա պատճառով շարունակում ենք զոհեր տալ։ Բանակին այլ բան չի մնում՝ անվտանգության գոտին պետք է ընդլայնել»,-գրել է «Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին