▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին համոզողների թվում ես չկամ. Կարեն Կարապետյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանին`արդյո՞ք նա կհամաձայնվի 2018-ին լինել փոխվարչապետ:

Փաշինյանը վարչապետի համար ընթերցեց Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին արված հայտարարույթուններից մեկը. «Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուչները սկսում են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա այնուամենայնիվ փոխի իր մտադրոււթյունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում:

«Դուք միշտ ասում եք, թե ձեր` վարչապետի պաշտոնին մնալ-չմնալու հարցին պատասխանել եք, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ պատասխանեք այդ հարցին` ես այն գրի կառնեմ ինձ մոտ: Բացի այդ` եթե վարչապետ չլինեք, պատրաստ եք փոխվարչապետ դառնալ` այս հարցն էլ է ինձ հետաքրքրում»,-ասաց Փաշինյանը:

Կարեն Կարապետյանն էլ ի պատասխան նշեց. «Ես չեմ կարող պնդել, որովհետեւ հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է: Երրորդը՝ ինչպես դուք եք ձեւակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե չկան, բայց համոզողների մեջ չկամ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին