▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր այսօրվա համար առաջին թշնամին մեր կիսաքուն վիճակն է

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սովետի փլուզվելու ճանապարհը շատ երկար է տևում մի պատճառով` հենց սկզբում չթաղվեց սովետը, այլ կիսաքուն մտավ: Այսօրվա բոլոր վտանգները կախված մեր գլխին` հենց գալիս են այդ կիսաքուն մտած սովետական սրիկա մնացուկներից, ովքեր ամեն բան արել են այս տարիների ընթացքում, որպեսզի այստեղ ոչինչ չփոխվի: Անգամ հերոսացվածների, հայտնիների մի մեծ մասը` դեռ շարունակում է ծառայել սովետականա- ռուսական ինպերիային, ամեն բան թարս ենք արել: Պիտի ուղղվենք, հրաժարվենք սովետի ժառանգներից, արգելենք բոլոր նրանց ովքեր այդ ուղղու վրա են , մասնակիցը դառնան երկրի կառուցման, մնացած այլ ճանապարհները մեզ քայքայում են ու տանում են կործանման:
Այսօրրվա Ռուսաստանի հետ մենք պիտի խոսենք շատ կոշտ, թույլ պիտի չտանք , որ Կրեմլը թելադրի մեզ, պիտի այսօր խոսենք Կրեմլի դեմ եթե այդ չարաբաստիկը ի վնաս մեզ է իրեն պահում: Կուզեմ , որ ժողովուրդը առաջին հերթին հասկանա մի բան , մենք քիչ ենք և գերվածենք, բայց այս վիճակից դուրս գալու բոլոր բանալիները մեր միասնական լինելուց է կախված, մենք միասին պիտի պայքարենք , ոչ թե տեղական խղճուկ ղեկավարությանը դեմ, ովքեր հենց գերված են օտարների կողմից , այլ մեր երկրին արտաքին ու ներքին վտանգներ պատճառող իմպերիայի դեմ: 
Ո՞վ ուզում է լինի թշնամիդ . ինչքան ուժեղ էլ լինի, քեզ կհարգի միայն այն ժամանակ , երբ դու քո ճշմարտության համար ես պայքարում: Իսկ մեր ճշմարտությունը ազատ և անկախ որոշումներ ընդունելու մեջ է, պետականություն և պետություն կառուցելու մեջ է: Մեր այսօրվա համար առաջին թշնամին մեր կիսաքուն վիճակն է, որից օգտվում են օտարները: Մեզ արթնանալ է հարկավոր, մեզ հարկավոր է աշխարհին մեր սեփական աչքերով նայել, ոչ թե օտարի պարտադրվող անգույն ակնոցներով:Ռուսական իմպերիան փլուզված է և շատ վտանգավոր է, մենք պիտի հնարավորինս չափ հեռու մնանք այդ սատկող գորշ արջի հոտած լեշից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին