▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կշարունակի կրակել

«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ և' շփման գծում, և' բանակցային գործընթացում, նոր բան ակնկալելը բավականին բարդ է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի որդեգրած ստրատեգիան է՝ կրակել, սպանել մարդկանց, ժամանակ առ ժամանակ ավելի մեծ ծավալի էսկալյացիայի գնալ: Հայկական կողմն էլ այս ամենին կտրուկ է արձագանքում:

«Համանախագահները, միջազգային հանրությունը Ադրբեջանին կանգնեցնելու հնարավորություն չունեն: Մինսկի խումբը կոչված է աշխատել և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ: Եթե սկսեն պաշտպանել կողմերից մեկին՝ կկորցնեն իրենք աշխատանքային ոճը: Նրանք իրավիճակը պետք է ամեն կերպ պահպանեն»,- նշեց քաղաքագետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին