▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողական հակամարտություն ազգին և հայրենիքին ծառայելու համար

Արդեն տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գևորգ Կոստանյանը դուրս է եկել պատվիրակության կազմից, քանի որ ԵԽԽՎ ազգային պատվիրակության անդամի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները անհամատեղելի են: Կոստանյանի հրաժարականից ընդամենը մի քանի րոպե հետո ՀՀԿ խմբակցության ներսում պայքար է սկսվել այդ տեղը լրացնելու համար:

Պատվիրակությունում ընդգրկվելու համար պայքարում են նախկին լրագրողներ Մարգարիտ Եսայանը և Միհրան Հակոբյանը:

Մարգարիտ Եսայանը արդեն երկար ժամանակ է փորձում է տեղ զբաղեցնել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմում,սակայն նրա բոլոր փորձերը մինչև այժմ անհաջողության են մատնվել, քանի իշխանությունները համարում են, որ պատվիրակության կազմը պետք է համալրել ավելի պատրաստված կադրերով: Տեսնենք, թե այս անգամ ում վրա կկանգնի իշխանությունների ընտրությունը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում պատգամավորները ցանկանում են ընդգրկվել տարին առնվազն չորս անգամ ԵԽԽՎ նիստերին մասնացելու, այսինքն պետության հաշվին Ստրասբուրգ մեկնելու և այնտեղ մի քանի օր անցկացնելու համար:

Չնայած նրանք դա փորձում են ներկայացնել, որպես հանուն հայրենիքի և ազգի մատուցված անգնահատելի ծառայություններ, որին ընդունակ են միայն ընտրյալները:

 

Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին