▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ԱԳՆ֊ի հայտարարություն պահանջը նյարդայնացրել է Բաքվին

Որոշակի լարվածություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ՌԴ ԱԳՆ-ն 2 անգամ կոշտ հայտարարություն տարածեց ծագումով հայ ՌԴ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի դրսևորած խտրական վերաբերմունքի անթույլատրելիության վերաբերյալ, որ արգելվում է նրանց մուտքն Ադրբեջան։

«Ես դրական եմ վերաբերվում Մոսկվայի այդ կոշտ հայտարարությանը՝ Ադրբեջանի «վայրի» քաղաքականության կապակցությամբ։ Սա սահմանային իրավիճակի մասին մեր լրահոսի մեջ մի քիչ կորավ, բայց շատ լուրջ մեսիջ է և ադրբեջանառուսական, իբր թե, դրական ու բարեկամական հարաբերություններին լուրջ հարված է։ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը պաշտոնական Մոսկվայի հայտարարությանը հստակ ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ մի սև կատու է անցել։ Չեմ կարողանում դեռ բացատրել՝ ինչն է պատճառը, բայց դա հստակ երևում է և՛ Զախարովայի հայտարարությունից, և՛ պաշտոնական Բաքվի արձագանքից։

Վերջինս շատ ավելի նյարդային է, նեղացած է, և սա թույլ է տալիս ինձ ենթադրել, որ, եթե նման մակարդակի պաշտոնական հայտարարություններ են հնչում, այդ թվում՝ նաև Մոսկվան հնչեցնում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական ոչ բարեհաճ վերաբերմունքի մասին, սա խոսում է, որ միգուցե ռուս-ադրբեջանական ստվերային որոշ պայմանավորվածություններ կամ խոստումներ չեն իրականացել, կամ մեր հարևան ադրբեջանցիների հույսը չի իրականացել՝ ռուսների հետ կապված:

Փաստն այն է, որ նրանք փորձեցին երեխայի այս սպանությունը շոու սարքել և որևէ ադրբեջանամետ հայտարարություն չեղավ, որը կարող էր տուրք տալ ադրբեջանական կեղծ գեբելսյան քարոզչությանը, հակառակը՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ մեղադրելով Ադրբեջանին իր ծագումով հայ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ։ Բայց դա նոր չի, և, եթե հիմա է հայտարարություն արվում, նշանակում է՝ ինչ-որ մի բան կա։ Եվ ավելի ցցուն է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը»,-թեմայի վերաբերյալ Asekose.am-ին իր տեսակետը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին