▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կատարում է իր վաղեմի ցանկությունը

Ադրբեջանում 2017 թվականի հունիսից կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել:   Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի 79-ամյա ղեկավարը՝ գորշ կարդինալը, ով միշտ թիկունքից է ղեկավարել և վերահսկողության ներքո պահել ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին, թուլացրել է դիրքերը: Այժմ նախագահի աշխատակազմի տարբեր բաժինների ներկայացուցիչներ նաև Ալիևի օգնականներն են, հաշվետու են նրան:

Ավելին՝ վերջերս աշխատանքից ազատվեցին պաշտպանության հարցերով բաժնի ղեկավարն ու օգնականը: Նրանք ճանապարհ անցած զինվորականներ էին:

«Ալիևը կատարում է իր վաղեմի ցանկությունը, որն է՝ ազատվել հայրական գվարդիայից: Պաշտպանության, անվտանգության ոլորտները ղեկավարում են «Փաշաեւների կլանի» ներկայացուցիչները կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի աշխատողները, որոնց ղեկավարն առաջին տիկինն է՝ Մեհրիբան Փաշաևան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետը:

Նա բացառեց տարածված այն կարծիքները, թե Ալիևը նաև Ադրբեջանի պաշտպանության նախարա Զաքիր Հասանովին է պաշտոնանկ անելու.

Ավելի հավանական եմ համարում թեկուզ Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելուն, քան Հասանովին, ում Ալիևն է բերել իշխանության, իր կադրն է:

Ադրբեջանագետն անդրադարձավ նաև հուլիսյան դեպքերի վերաբերյալ այդ երկրի հասարակության արձագանքին:

«Իշխանության կողմից վերահսկվող մամուլն ինչ մատուցում է, դրան էլ հավատում են: Դրսում աշխատող լրագրողներն են փորձում նյութերով գոնե հարցեր առաջացնել: Մեծ է նաև համացանցի դերը: Օրինակ՝ նրանք տեսել էին հայկական կողմի հրապարակած տեսանյութն ու հարց էին բարձրացրել, թե իրենց կողմն ինչո՞ւ իր տեսանյութը չի հրապարակում: Ադրբեջանում երեխայի մահն օգտագործվեց նոր հակահայկական հիստերիայի համար: Այդ հասարակությունը մեկ գիշերով չի կարող փոխվել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին