▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի մարդկանց ստիպել սովորել լեզու, որը նրանց մայրենին չէ. Պուտին

Անթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենին չէ: Ռիա ՆՈՎՈՍՏԻ-ի փոխանցմամբ` այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենին չէ, նույնքան անթույլատրելի է, որքան և նվազեցնել ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամաքանակը: Այս հարցի շուրջ եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը», – ասել է Պուտինը ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ռուսերենը պետական լեզու է ազգամիջյան շփման համար:

«Այն ոչնչով չի կարելի փոխարինել: Այն մեր ողջ բազմազգ երկրի բնական հոգևոր հիմքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ազգությունների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անբաժանելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է», – շեշտել է Պուտինը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին