▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է Ալիեւի եւ Պուտինի հանդիպումը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը:

«Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը:

«Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը ևս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն:

« Կոնսուլտացիաների անհրաժեշտություն կա, կապված ինչպես տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերի հետ կապված»,-նշել է Ալիեւը:

Աղբյուր՝ a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին