▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ, որ այնտեղ ոչ մի վատ բան չի գրվում.Պուտինը՝ իր անունով սոցիալական ցանցերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունի,-գրում է «Լենտա.ռու»-ն։

Նա հավելել է, որ աշխատանքային օրվա ավարտին իրեն հուզում է ոչ թե համացանցը, այլ հնարավորինս արագ մահճակալին հասնելը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ համացանցում կա իր անունից վարվող շուրջ 5 հազար հաշիվ, սակայն ինքը դրանց հետ որևէ կապ չունի։

«Հույս ունեմ, որ այնտեղ ոչ մի վատ բան չի գրվում, սակայն ամեն դեպքում դա ես չեմ»,- ասել է ՌԴ նախագահը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին