▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ԵՄ համաձայնագրի չստորագրելու վերաբերյալ մտահոգությունները մանիպուլյացիոն են. Արմեն Աշոտյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի չստորագրելու վերաբերյալ մտահոգություններն արհեստական են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


Հարցին, թե մտահոգություններ կան, որ հնարավոր է՝ ինչպես նախատեսված է նոյեմբեր ամսին համաձայնագիրը չստորագրվի, Արմեն Աշոտյանն ասաց.«Այդ հարցադրումն արհեստական է, մանիպուլյացիոն է և գոյություն չունի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: Մնացած ամեն ինչը միտումնավոր կամ միամիտ շահարկումներ են»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ինչպես հայ-ռուսական, այնպես էլ այլ գործընկեր երկրների հարաբերություններում կնճռոտ հարցեր կան, սակայն ԵՄ համաձայնագրի շուրջ լոբբիստական գործունեությունը ծավալում է ադրբեջանական կողմը:Նշենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը նախատեսված է ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին