▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից

Օդեսսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է համապատասխան հրամանագիր։ Այս մասին հաղորդում է պետության միգրացիոն ծառայությունը։ Կարծիք կա, որ պատճառը քաղաքացիություն ստանալու համար ներկայացված կեղծ փաստաթղթերն են:

Սահակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ:

«Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները; Ես  ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, եւ ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ եւ չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»: 

Նա հայտարարել է նաեւ, որ նախագահ Պորոշենկոն թքած ունի Սահմանադրության վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին