▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շունչ տվող է հարկավոր

Փաստ է, որ ժամանակին Մեծն Յովհաննէս Շիրազը խորհրդային «Երկաթէ վարագոյրին» արհամարհելով՝ հայրենի շնչի իր իմաստալից գնահատականն է տւել՝ 1983 թ. յուլիսի 27-ի Լիսբոնեան հերոսական սխրանքի մասին...: Դա, ինչ խօսք, նաեւ այն փաստի արձանագրումն է, որով բանաստեղծը պատգամել է Սփիւռք-Հայաստանի (դեռ այն ժամանակ հոգե-մտաւոր) միասնութեան փրկարար խորհուրդ-արժէքի հեռանկարայնութիւնը...

Հեռանկարն այդ՝ այսօր ահա, իրողութիւն է ու իր արդիական ձեւակերպումն է ստացել «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութեան ռազմավարական-նպատակային բանաձեւումով:

Ասել է թէ՝ -փոխաբերական իմաստով- ինչպէս թումանեանական, իսահակեանական, այնպէս էլ՝ Չարենցեան, Սեւակեան ու տւեալ դէպքում Շիրազեան կենարար շունչը կա՛յ, բայցեւ հարկաւոր են անընդհատ դա ներշնչելու- կենսաւորելու կոչւած մերօրեայ շնչաւորողներ..., յատկապէս երբ վերջիններս օժտւած են 25-ամեայ պետական թէեւ ոչ լիարժէք կայացած մտածողութեամբ ու կարգուսարքով:

.... Յաջորդ տարի Լիսբոնեան իմացեալ մահով յաւերժացած հինգ հերոսների նահատակութեան 35-րդ ամեակն է, որն համընկնելու է հայոց պետականութեան փառապանծ անկախութեան 100-րդ տարեդարձին:

Նորովի շունչ ու խորհուրդ է հարկաւոր հաղորդել Լիսբոնեան իգիթներին, որոնք արհամարհեցին մահը՝ յանուն նոյն պետականութեան վերականգնման Սուրբ գաղափարի...

Իսկ այդ գաղափարի առարկայացման ու ներշնչման աղբիւրը դա՝ յաւերժահոս երախտայուշ եռաբլուրում վեր խոյացող Լիսբոնի հինգի յուշապարիսպն է կարող լինել՝ մակագրւած  նոյն  Շիրազեան պատգամով...

 

«ԱԼԻՔ»  ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ










 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին