▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային

Ստամբուլում գերմանացի և շվեդ իրավապաշտպանների ձերբակալման փաստի առնչությամբ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ, այս առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, մասնավորապես շեշտել է, որ իրենց քաղաքացու նկատմամբ առաջադրված երկու մեղադրանքները հակասում են միմյանց։ Ըստ Շեֆերի Թուրքիան պետք է առնվազն կողմնորոշվի, թե ինչի մեջ է մեղադրում գերմանացի իրավապաշտպանին։ «Պաշտոնապես նրա նկատմամբ առաջադրված է ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք: Բայց այժմ էլ Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և, որ նա ցանկացել է մասնատել Թուրքիան։ Այս երկու մեղադրանքը մի տեղում չեն կարող լինել»,-ասել է Շեֆերը: Նա շեշտել է, որ իրենք «ամեն ինչ անում են, որ ձերբակալվածները չդառնան Թուրքիայի կառավարության գերիները»: Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նրանցից 6-ի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել։

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին