▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Իսրայելը պատրաստ է զենք վաճառել ցանկացածին, այդ թվում՝ Հայաստանին: Այս մասին այսօր հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»,- նշել է Քոչարյանը:

ԱԳ նախարարի տեղակալն ասել է, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով:

ԶԼՄ-ների հարցին՝ Հայաստանը երբևէ բանակցություններ վարե՞լ է Իսրայելի հետ՝ զենք գնելու ուղությամբ, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Հարցն այլ գերատեսչությանն է ուղղված»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հարցին չեն անդրադարձել:

Աղբյուր՝ jam-news.net

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին