▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է լքեն Ռուսաստանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի, ապա դա կլինի ոչ շուտով։

Այդ մասին գրում է TACC-ը:

«Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան երկրից, և դա նկատելի կլինի ամերիկյան կողմի համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին