▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիս են Հայկ Ասատրյանի ժամանակները. Կարդացեք նրա գործերը, եթե ցանկանում եք ունենալ վերափոխված Հայաստան

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Չունենալով պետություն՝ չենք ունեցել նաև քաղաքական մտքի դպրոցներ։ Դարերի այս բացը իր անձով լրացրեց մեծ հայորդի, փիլիսոփայության դոկտոր Հայկ Ասատրյանը /1900-1956թթ/, ով 1930-ականների վերջերից մինչև ազատազրկվելը /1944թ/, սփյուռքում լույս տեսնող պարբերականներում ներկայացրեց իր ժամանակի հայության խորքային ուսումնասիրությունները։ Գտնելով, որ , իր խոսքերով ասած, հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը խեղդում է մեզ, նա գնաց այլ ուղիով, վեր հանեց օտարի տիրապետության դարերի ընթասցքում մեր ժողովրդի ձեռք բերած, սեփական զարգացումը կաշկանդող շեղումները, տվեց ժողովրդի ամբողջական նկարագիրը, ապա նաև ուրվագծեց ելքի ուղին։

Երրորդ հանրապետության ընդդիմադիր քաղաքական գործիչներն անկարող եղան հաղթահարել մտավոր մակերեսայնությունը, և քառորդդարյա հյուճիչ քաղաքական անիմաստ պայքարը հանգեցրեց այսօրվա այս վիճակին։

Ոմանց համար սա վերջ է նշանակում, մինչդեռ իրականում եկավ մտավոր մակերեսայնության վերջը։
Հիմա արդեն, վերջապես, գալիս են Հայկ Ասատրյանի ժամանակները, երբ ուժահատ են պարզունակ մոտեցումները և իրականության վերափոխում կբերեն Հայկ Ասատրյանի եզրահանգումների վրա հենված քաղաքական նախաձեռնությունները։

Կարդացեք նրա գործերը, եթե ցանկանում եք ունենալ վերափոխված Հայաստան։ 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին