▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է։

«Սա ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,- նշեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին