▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունները վախենում են, որ Ռուսաստանը կնեղանա ու չեն բարձրացնում գազի գնի հարցը

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է չեղյալ համարել 2013թվականին կնքած հայ-ռուսական գազային պայմանագիրը: Այն, ըստ կուսակցության, հակապետական է, որովհետև խոչընդոտում է Հայաստանի էներգետիկայի ոլորտում հնարավոր բազմամիլիարդ ներդրումները, ինչի մասին խոսում են ՀՀ-ում ԵՄ և ԱՄՆ դեսպանները: 

Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են՝ Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այս առաջարկին՝ նկատեց․

«Կարծում եմ՝ առանց կոնֆլիկտի պետք է այս հարցը լուծել, այն է՝ վերանայել կնքված համաձայնագիրը։ Գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ում հետ ի՞նչ պայմանագիր ունես, այլ այն, թե ինչո՞ւ ես 2 անգամ շատ վճարում, քան ասենք հարևան Վրաստանը։ Իշխանությունը պատճառը չի ասում, բայց ես կասեմ․ մոնոպոլիան «Գազպրոմ»-ին են տվել, նա էլ թելադրում է։ Ցավոք, մեր արտադրանքն անգամ Վրաստանում մրցունակ չէ։ Պատճառն էլ որակը չէ, գիննն է, որն էլ  շուկայականից երկու անգամ բարձր գազի գնի հետևանքով է։ Բոլոր երկրներն էլ վերանայել են պայմանագիրը։ Բելառուսն, օրինակ, այդպես վարվեց։ ՀՀ իշխանությունները վախենում են, որ Ռուսաստանը կնեղանա՞։ Բա ինչպե՞ս  է ամեն անգամ Բելառուսի հետ քննարկում հարցն ու չի նեղանում»։

Հիշեցնենք, որ համաձայն 2013թ․-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն պարտավորվել է Հայաստան մատակարարել բնական գազ այն ծավալներով, որոնք բավարար են երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար։ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է մի շարք այլ երաշխիքներ՝ այդ թվում Հայաստանի սպառողների համար գազի ներմուծման համար «ՀայՌուսԳազարտ» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքը, Հայաստանի տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի ու դրա դուստր կազմակերպությունների ներդրումների կապակցությամբ վճարների անարգել փոխանցումը արտասահման։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին