▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում՝ Հայաստանի միջոցով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. 

Երեկ հայտարարվեց, որ Չինաստանը Հայաստանում դեսպանության նոր շենք կունենա, որը Եվրասիական տարածաշրջանում չինական ամենախոշոր դեսպանութուններից մեկն է լինելու։ Ի դեպ նշեմ, որ աշխարհում ամենամեծ դեսպանությունը ՌԴ դեսպանությունն է Պեկինում, իսկ երկրորդ ամենամեծը՝ չինականը Մոսկվայում։ Խոշոր դեսպանություն ունենալը, իհարկե կարևոր երևույթ է և նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանում իր ներկայությունը պատկերացնում է Հայաստանի միջոցով։ Ակնհայտ է, որ այդ կամուրջը չեր կարող լինել եվրոպական կողմնորոշմամբ Վրաստանը, կամ թուրքական կողմնորոշմամբ Ադրբեջանը։

Ցանկանում եմ անդրադառնալ հայ-չինական հարաբերությունների մի քանի նրբերանգների, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում։ Օրինակ, բացառիկ այս նախադասությունը, որը մշտապես հնչում է երկու կողմից էլ՝ ընդհուպ նախագահների մակարդակով. «Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որևէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ:» Հասկանու՞մ ենք արդյոք այս նախադասության ողջ էությունն ու տրամաբանությունը։ 
Արդյո՞ք մենք ճիշտ ենք գնահատել
«ՀՀ և ՉԺՀ բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագրի բացառիկ դրույթները։ Եվ վերջապես, արդյո՞ք մենք գիտկցում ենք, թե չինական ինչ զինատեսակներ է Հայաստանը ձեռք բերել, և որ ամենակարևորն է, ինչ կոնկրետ իրադարձություններից հետո։

Երբ այս նրբություններին հստակ գնահատական տանք, կհասկանանք հայ-չինական քաղաքական հարաբերությունների ողջ բացառիկությունն ու դրա կարևորությունը փոքրիկ Հայաստանի համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին