▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ին առաջարկում եմ ռեզիդենտ ռազմական կցորդ ունենալ Թել Ավիվում

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե քաղաքական հարաբերություններն այդքան չեն հասունացել, որ ռեզիդենտ դեսպան ունենանք Իսրայելում և/կամ դա շարունակում է մնալ «նուրբ» հարց մեր արտաքին քաղաքական օրակարգում, ապա առաջարկում եմ ՊՆ-ին ռազմական կցորդի գրասենյակ բացել Թել Ավիվում և ակտիվ աշխատել պաշտպանության բանակի և զենք արտադրող ընկերությունների հետ՝ կանխելու Իսրայելական զենքի վաճառքը Ադրբեջանին։

Պարտավորվում են ինձ վրա վերցնել միջազգային, միջպետական և ներպետական իրավական հնարավոր խնդիրների կարգավորումը՝ անհատույց կերպով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին