▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. ՌԴ ԱԳՆ

 

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։

Նրա խոսքով՝ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, խոսվել է Վիեննայի (2016 թվականի մայիս) եւ Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) գագաթնաժողովներում։

«Դրա հետ մեկտեղ՝ միջնորդների առաջարկած միջոցառումների իրագործումը կախված է հակամարտող կողմերի բարի կամքից։ Մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան՝ իրադրությունը կայունացնելու եւ բանակցային գործընթացի շարունակության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հենց նման մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ»,- նշել է նա։ 

Զախարովան նաեւ հայտնել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելում նրանք բանակցություններ են վարել Հայաստանի ե Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարությունը։

«Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է եւ ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,- նշել է դիվանագետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին