▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհաջող առաջարկ է. Շարմազանովի պատասխանը Բագրատյանին

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հետ զրույցում նշեց․

«Հարգելով պարոն Բագրատյանին՝ պետք է նշեմ, որ դա անհաջող առաջարկ է. ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրնաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝ Գերմանիան, Սկիպերիան՝ Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Միսը՝ Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։ Եվ վերջապես, մենք հայ Հայկ նահապետի զավակներն ենք , որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին