▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել ԵՏՄ-ի հետ

Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացող ռուս-թուրքական բիզնես ֆորումին ելույթով հանդես եկած էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Sabah» թերթի կայքը , նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած այդ ուղղությամբ բանակցություններ կսկսվեն: Զեյբեքջին խոսելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների մասին, ասել է, որ երկու կողմերի գլխավոր նպատակն է առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Ըստ նրա՝թուրքական կողմը Ռուսաստանի հետ այս տարվա ընթացքում ցանկանում է ստորագրել նաև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր:

 

ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին