▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ոչ հանրապետական վարչապետ չի ընտրի.Շարմազանով

ՀՀԿ-ն ոչ հանրապետական վարչապետ չի ընտրի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Հանրապետականն իր միջից կընտրի այն թեկնածուին, որը լավագույնս կիրականացնի էդ գործառույթը։ «Ելքի» համար ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վարչապետ։ Ժողովուրդն արդեն իր ընտրությունը կատարել է` ընտրել է ՀՀԿ–ին»,–ասաց Շարմազանովը։ Շարմազանովի խոսքով` ՀՀ նախագահն ասել է, որ վստահում է կառավարության այս թիմին։ «Կարեն Կարապետյանին մի առանձնացրեք մեր թիմից։ Նա ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից է, առանցքային դեմքերից, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը։ Նա իրականացնում է այն քաղաքականությունը, որը ՀՀԿ-ն է տանում»,–ասել է փոխխոսնակը։ Շարմազանովի խոսքով` պետք չէ ՀՀԿ-ի միջև անհամաձայնություններ փնտրել, միասնաբար մի ծրագիր են իրականացնում, ծրագիր, որի գլխին Սերժ Սարգսյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին