▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով, այս մասին նախարարը հայտարարեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:

«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և բնականաբար որեւէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության եւ հանրապետության նախագահի որոշումների հիման վրա եւ բնականաբար որեւէ գործողություն պետք է դիտարկվի նաեւ այդ համատեքստում», - ասել է նախարարը եւ հավելել. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ երկու պատճառով. առաջին, որ չկա որեւէ գործողություն կամ անգործություն, որը պատճառ կդառնա դրան, երկրորդ՝ ես տեսնում եմ վճռականություն, որ ոլորտում այնքան շատ բարեփոխումներ մենք պետք է իրականացնենք, որ հետագայում նվազագույնի հասցնենք կամ բացառենք նման աղետների վրա գալը»։

Արծվիկ Մինասյանը նաև հերքեց հանրության շրջանում տարածված խոսակցություններն այն մասին, որ Խոսրովի անտառի հրդեհը դիտմամբ է կազմակերպվել՝ այդտեղ շինարարություն սկսելու նպատակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին