▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահն այսօր առաջինը պետք է շնորհավորեր ժողովրդին, բայց գնաց խանի մոտ՝ խոնարհման

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հռչակագիր, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին և նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել էր 1918 թվականին)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ Հանրապետության շրջանը (առաջինր՝ 1918-1920, երկրորդը՝ 1920-1991)։

Գերարգույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ցավով է նշում՝ այսօր անգամ տոնական որևէ միջոցառում չկա, այնինչ, օդում բազում փուչիկներ պետք է լինեին.

-Երկրի առաջին դեմքն էլ գնացել է խանի մոտ՝ խոնարհման (Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ): Բա չե՞ն ասել, որ այսօր տոն է: Ես հասկանում եմ, որ աղետների ժամանակ նա միշտ բացակայում է, բա տոնե՞րը: Այսօր տոն էր, նա առաջինը պետք է շնորհավորեր հայ ժողովրդին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին