▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժից հետո Կրեմլը Հայաստանին հասցրեց մեծագույն հարվածը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հռչակագիր, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին և նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել էր 1918 թվականին)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ Հանրապետության շրջանը (առաջինր՝ 1918-1920, երկրորդը՝ 1920-1991)։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի խոսքով՝  սա հայ ժողովրդի ձեռքբերումն է ու պատահական չէ նրա նկատմամբ Կրեմլի դաժանությունը:

-Նրանք վրեժ էին լուծում.նախ Սումգայիթը, հետո՝ մյուս ջարդերը, երկրաշարժը, որից հետո հայ ժողովրդին հասցվեց մյուս մեծագույն հարվածը՝ ՀՀ երեք նախագահները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը:

Իսկ, թե ինչո՞ւ այս օրը չի նշվում հարցին էլ ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.

-Որովհետև իշխանավորիկները ստրուկներ են:

Ասուլիսին Պարույր Հայրիկյանն արտասանեց նաև հատված՝ 1977թ. մարտ ամսին իր գրած «Ձոն անկախության» բանաստեղծությունից ու ներկայացրեց դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն:

-1985 թվականին կինս եկավ աքսորավայր՝ ինձ այցելության: Հարցրեց՝ նոր բանաստեղծություններ, երգեր գրե՞լ ես: Պատասխանեցի, որ այո, բայց մի բանաստեղծություն կա, որը կորցրել եմ և շատ եմ ցավում: Դա, ինչպես նաև ևս 15 բանաստեղծություն էի գրել ու թաքցրել բանտախցի կոճղակի տակ, ինձ այլ բանտախուց էին տեղափոխել և այդ օրվանից անցել էր 8 տարի։ Իսկ այդ օրը կինս ասում է, թե դրանք կարդացել եմ: Ապշել էի: Պարզվում է` ինձնից հետո այդ բանտախուց են բերում Ռազմիկ Մարկոսյանին։ Երբ նա իմանում է, որ այստեղ նախկինում ես եմ եղել՝ ասում է, թե եթե Պարույրն է եղել, ուրեմն մի բան թողած կլինի ու այդպես գտել էր թաքցրածը...

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին