▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհարմար է այդ մասին խոսել.Քաղաքագետը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան: Փաստաթուղթն ըստ էության պատրաստ է, ԵՄ-ի հետ համաձայնություն կա, հայկական կողմից ևս ամեն ինչ նորմալ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց.

«Օրինագիծը խորհրդարանի կողմից չի ընդունվի, ավելին, նույնիսկ անհարմար է այդ մասին խոսել: Իսկ, եթե խոսենք այս փորձի իմաստի մասին, ապա ՀՀ ցանկացած քաղաքացու համար պարզ է այս քաղաքական ուժի ֆենոմենը: ԱԺ-ում հայտնված այն կուսակցությունները, որոնք քիչ ռեսուրսներ ունեն, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս աղմկոտ նախաձեռնություններով, որոնք օրենսդիր մարմնում բուռն կերպով կքննարկվեն: Օրինակ՝ ՀՀԿ-ին սկանդալներ պետք չեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին