▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գոռ Վարդանյանն իր ֆիլմերում բռնություն, բաց տեսարաններ նկարահանելու և դրանցում միայն գլխավոր հերոս մարմնավորելու մասին

Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի փաստ ուզում եմ արձանագրել. Սոս Ջանիբեկյանն անկեղծանում է

Պետության դերը չլինի այլևս մտածել` ինչպես անի, որ գյուղացու կրած վնասը փոխհատուցի. Իգնատի Առաքելյան

Տղա՞, թե՞ աղջիկ...Երևանցիները՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների մասին

ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները



2017-09-13 14:39:52

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը: Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների և որոշ ԵՄ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հահնը տեղեկացրել է, որ ամենաուշը 2018թ. գարնանը Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը. «Եթե իրավիճակը չփոխվի, ապա առանձնապես մեծ քաղաքական երևակայություն չի պահանջվի՝ հասկանալու համար, թե ինչ գրել զեկույցում», -ասել է նա:

Քրիստոնյա դեմոկրատների (EPP) անունից նիստում ելույթ ունեցած պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի համար ԵՄ բյուջեով նախատեսված գումարները պետք է բաժանել Թուրքիայի հասարակությանը: ԵՄ Սոցիալ դեմոկրատների (S&D) անունից հանդես եկած հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նշել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին ԵՄ-ի որոշումը չի փոփոխվել: Փիրին ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիայի հասարակությունը: Նա կողմ է արտահայտվել անդամակցության բանակցությւոնների դադարեցմանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան պետք է շարունակի մնալ թեկնածու երկիր: Պահպանողական խմբակցության (ECR) անունից ելույթ ունեցած անգլիացի պատգամավոր Չառլզ Թաննոքը նշել է, որ Թուրքիան հեռացել է արևմտյան ժողովրդավարական նորմերից, ուստի եկել է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու ժամանակը: Լիբերալ խմբակցության (ALDE) ներկայացուցիչ գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Լաբսդորֆի խոսքով՝ Թուրքիան վաղուց դադարել է համապատասխանել Կոպենհագենի քաղաքական չափանիշներին և առաջարկել Եվրահանձնաժողովին՝ այս հանգամանքը հաշվի առնելով բանակցությունների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունել: Լամբսդորֆի կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացն արդեն «մահացել է» և անհրաժեշտ է մտածել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների նոր տեսակի մասին:

Միացյալ ձախերի խմբակցության (GUE) ներկայացուցիչ, ֆրանսիացի պատգամավոր Մարիա - Քրիստինա Վերգիատը նույնպես կողմ է արտահայտվել Անկարայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը: Կանաչների խմբակցության անունից ելույթ ունեցած գերմանացի պատգամավոր Սկա Քելլերի կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան Էրդողանը չէ, և Էրդողանը Թուրքիան չէ: Կանաչների խմբակցության համանախագահ Քելլերը նաև առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո կիրառել: Հավելենք, որ հաջորդ ամիս Եվրախորհրդարանը Ստրասբուրքում քվեարկության կդնի Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ որոշումը:

Ermenihaber







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.