▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե ֆսյո, նայեք` նկարչություն չլինի. Կարեն Կարապետյանի հորդորը

 

 

 

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականից  գյուղացիներին հատկացված պարարտանյութերի և սերմերի դիմաց կատարված պարտքերի հավաքագրման խնդրին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ իրենք դիմել են Տարածքային կառավարման նախարարություն և մարզպետարաններ, որպեսզի պարտքերի ցուցակները ներկայացնեն ըստ հասցեատերերի: «Քանի դեռ չկան ցուցակները, մենք չենք կարողանում ամփոփել: Շարունակում ենք աշխատել, մարզպետարանները տրամադրում են, թերի են լինում, վերադառնում ենք, նորից ենք ստուգում»,- նշեց Իգնատի Առաքելյանը:

«Այսուհետ շատ կոշտ կարդագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ: 

Դավիթ Լոքյանը նշեց. «12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,- ասաց նա: Վարչապետը ճշտեց. «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞»: Նախարարն ասաց՝ այո: «Իսկ գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,- հարցրեց վարչապետը: Լոքյանն ասաց, որ կան: «Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը: 

Կառավարությունում քննարկված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում.

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին