▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փայլանը կարժանանա Հայ Դատի «Ազատության» մրցանակին

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը որոշել է իր տարեկան միջոցառման ընթացքում հեղինակավոր «Ազատության» մրցանակը շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:

«Կարո Փայլանն իսկապե՛ս ժամանակակից հայ հերոս  է, որը քաջաբար և առանց վախենալու խոսում է իրականության մասին ու փորձում արդարության հասնել՝ ուղղակի պայքարելով Թուրքիայի իշխանությունների դեմ։ Նա արժանի է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հեղինակավոր «Ազատության» մրցանակին, և մեզ համար պատիվ է, որ նա որոշել է նաև ելույթ ունենալ Հայ Դատի կազմակերպած խորհրդաժողովին»,- այս առթիվ հայտնում է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Յովսեփյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին