▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես արեք, որ իսկապես աշխարհը զարմանա մեր երկրի ժողովրդավարությամբ

Համացանցում տարածվել է ցմահ դատապարտյալների ճակատագրի վերաբերյալ բաց նամակը, որը ներկայացնում ենք ստորև.


Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյան, հարգարժան պր- ն Վարչապետ, Ա.Ժ. նախագահ պր-ն Բաբլոյան, ամեն օր բարձրաձայնում եք արդարադատության և դատաիրավական ոլորտներում կատարվող բարեփոխումների մասին:

Բայց ինչպես ասում են` 《անունը կա , անանուն չկա 》կամ ավելի ճիշտ `այդ ամենն արվում է Եվրոպայի աչքին թոզ փչելու, ժողովրդավար պետության համբավ ունենալու համար : Մասնավորեցնենք․ խոսքը վերաբերվում է ցմահ դատապարտյալների ճակատագրին, նրանց վաղաժամկետ ազատման խնդիրներին։

Համարյա չկա մի օր, որ լրատվամիջոցներում անդրադարձ չլինի ցմահ այս կամ այն դատապարտյալի խնդիրներին, նրանց ոտնահարված իրավունքներին:

Մոտ մեկ ու կես տասնամյակ առաջ Մահապատժի փոխարեն 《ներում》ստացած ցմահ դատապարտյալները կարծես կյանքի ռւ մահվան սահմանագծում հայտնված լինեն, երկնքից առկախ մի հարց է ` լինել թե չլինել, որովհետև սպասում են իրենց այդպես էլ չավարտվող պատժին :

20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին օրենքը հնարավորություն է տալիս պայմանական վաղաժամկետ ազատվել ` պայմանով, եթե նրանք ուղղվել են :

Հավատացեք, շփվելով նրանց հետ , Դուք էլ կհամոզվեք, որ շատերը փոխվել , ուղղվել են, զղջացել են իրենց կատարած հանցանքի համար, ապաշխարհում Աստծուն:

Չփոխվել հնարավոր չէր, քանի որ նրանց հետ աշխատել և աշխատում են արդարադատության նախարարության, Ք.Կ.հիմնարկի փորձառու մասնագետները :

Նրանք օր ու գիշեր հետևել են ցմահ դատապարտյալների առօրյային և վարքագծին և ուղղման աշխատանքներ են իրականացնում :

Բայց չգիտես ինչու, վաղաժամկետ պայմանական ազատման հարցերը 《քննող հանձնաժողովը》 որպես կանոն բացասական եզրակացություն է տալիս ցմահ դատապարտյալներին : Էլ ուր մնաց տարիներով աշխատանքը , ինչու եք պետբյուջեի սուղ միջոցներով քրեակատարողական հիմնարկներում այդպիսի մասնագետների վարձատրում, որոնց աշխատանքը ջուրն է լցվում : Նրանք եզրահանգում են, որ դատապարտյալը ուղղվել է , հանձնաժողովի անդամները 5 րոպեում ոչ են ասում : Ուրեմն , խնայեք պետության փողերը , մի կտրեք ցմահ դատապարտյալների թևերը , մի կոտրեք հույսն ու հավատն այն մարդկանց, որոնք ուզում են իրենց կյանքի մնացած տարիները ընտանիքի հետ ապրել :

Դիմում ենք Ձեզ ` պր-ն Սարգսյան ` որպես Սահմանադրության երաշխավոր , պր-ն Կարապետյան և պր-ն Բաբլոյան՝ որպես Գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարներ . կատարեք օրենսդրական փոփոխություններ , այնպիսի նորամուծություն , որպեսզի իսկապես կանաչ լույս վառվի 20 և ավելի տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալների համար , ովքեր ուղղվել են :

Այնպես արեք ,որ իսկապես աշխարհը զարմանա մեր երկրի ժողովրդավարությամբ և բոլորս հավատանք , որ փոխվել ենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին