▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը զորքեր են կուտակել ու սպառնում են հարձակվել.Քրդերի անկախության հանրաքվեն վտանգի տակ է

Իրաքյան ինքնավար Քրդստանի իշխանությունները սեպտեմբերի 25-ին Իրաքից անջատվելու շուրջ անկախության հանրաքվե կանցկացնեն: Ենթադրվում է, որ հանրաքվեն անց է կացվելու ինչպես ինքնավարության մեջ պաշտոնապես մտնող 4 նահանգներում, այնպես էլ Իրաքի այն շրջաններում, որոնք ԻՊ-ի վրա իրականացված հարձակումների արդյունքում հայտնվել են քրդերի վերահսկողության ներքո:

«Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է՝ իրենք ցանկանում են դուրս գալ Իրաքի կազմից և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Քրդստանի տարածքը 40 000 ք/կմ է, ապրում է 5.5 միլիոն մարդ, որոնց մեջ նաև հայկական համայնքն է մտնում։ Բանակը հիմնականում զինված է ամերիկյան զենքով։ Եվ բոլոր մեծ տերությունները, որոնք կապ ունեն քրդերի հետ, դեմ են այս ամենին: Օրինակ՝ Իրանը, Թուրքիան, Սիրիան: Նրանք կարծում են՝ երբ սա դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է ունենալ նաև շարունակություն՝ հատկապես Թուրքիայում: Քրդական պետության ստեղծումը հանգեցնելու է Թուրքիայի վերջին: Ավելին՝ անկախության հանրաքվեն հնարավոր է չկայանա, քանի որ թուրքերը զորքեր են կուտակել ու սպառնում են հարձակվել: Միակ պետությունը, որը պաշտպանում է իրաքյան քրդերին՝ Իսրայելն է: Նրանք պաշտոնապես հայտարարել են, որ պետք է ճանաչել հանրաքվեի արդյունքները: Սրան կա երկու բացատրություն՝ առաջինն այն է, որ Իսրայելը ցանկանում է չեզոք հարաբերութուններ ունենալ տարածաշրջանի պետությունների հետ: Կա նաև հարցի բարոյահոգեբանական կողմը. Իրաքը արաբաիսրայելական բախումների ժամանակ Իսրայելի դեմ է պայքարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին