▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատիկանի գաղտնի արխիվներից Հայաստան են բերվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր

Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մի հատվածն այսօր փոխանցվել է Հայաստանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թ.-ի ապրիլին: Ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, տարատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ:

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իշխանության ղեկին գտնվող երիտթուրքերի կողմից: Զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել 1.5 միլիոն հայ։ Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում հարգում են զոհերի հիշատակը:

Փաստաթղթերը թանգարանին է հանձնել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Նա ասել է, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ թվով փաստաթղթեր կան և այս պահին թանգարանին հանձնվում է դրանց միայն մի մասը:

«Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Սրանք նոր փաստեր են, դեռ աշխատանք կա կատարելու, դրանք դեռ պետք է թարգմանվեն»,-  ասել է Մանանա Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նույնպես նշել է, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, բայց դրանց թվում նա արդեն նկատել է Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչների բլանկներ, ինչն արդեն իսկ խոսում է փաստաթղթերի կարևորության մասին:

«Խոսքն այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում, ուսումնասիրություններում»,- ասել է Սուրեն Մանուկյանը:

 

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին