▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրել հայերին Խոջալուի դեպքերի մեջ՝ նույնն է, ինչ Հիտլերը մեղադրեր ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին Հոլոքոստի համար. Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ- ի Գլխավոր Ասամբլեայում հերթական անգամ ի ցույց դրեց այն զավեշտալի իրավիճակը, որում հայտնվել է այդ գործիչը:

Asekose.am-ի հետ զրույցում, ﬔկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի նախագահի ունեցած ելույթը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ելույթում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ալիևի արած հայտարարություններին՝ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ եթե Ալիև կրտսերը Խոջալուի դեպքերի ժամանակ լիներ ռազմաճակատում կամ շփման գծում, այլ ոչ թե Թուրքիայում կապիտալ կուտակելիս և տարաբնույթ հաճույքներին տրվելիս, դժվար թե այսօր նման՝ «իրականությունից հեռու և հիմար հայտարարություններ աներ»:

«Քանի որ նա բացակա է եղել և ականատեսը չի եղել այդ դեպքերին, ճիշտ կաներ կարդար իր երկրի նախորդ նախագահներից Այազ Մութալիբովի հուշերը կամ հարցազրույցը «Վեդոմոստի» պարբերականին, որում Ադրբեջանի նախկին նախագահը հստակ նշում է, որ Խոջալուի դեպքերի ﬕակ պատասխանատուն Ադրբեջանի «Ազգային ճակատ» ﬕավորուﬓ է: Դա ասում է ոչ թե հայկական կողմը, այլ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահը: Իր նմանատիպ հայտարարություններով Ալիևը կրկին ի ցույց է դնում իր զավեշտալի վիճակը»,- ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ﬔղադրել հայերին Խոջալուի դեպքերի ﬔջ նույն բանն է, «ինչ Ադոլֆ Հիտլերը ﬔղադրեր Խորհրդային ﬕությանն ու Միացյալ Նահանգներին հրեաների զանգվածային ոչնչացման ﬔջ»: Խոսելով ընդհանուր առմամբ Ալիևի ելույթի հիﬓական շեշտադրուﬓերի մասին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարություններին այլևս Ադրբեջանում էլ լուրջ վերաբերվող չկա: «Հնարավոր է բացառություն կազﬔն իր ընտանիքի անդաﬓերը, ովքեր նրա հետ ուղևորվել էին Նյու Յորք»,- ամփոփեց Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին