▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի կոնգրեսականների Արցախ այցելությունից Բաքուն վրդովված է

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Թուլսի Գեբըրդի այցը, ինչպես սպասվում էր, վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականանները «հայկական լոբբիից կախված և ֆինանսավորվող» անձիք են։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

Նրանք ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Շուշիի և Ստեփանակերտի մշակութային և կրոնական կենտրոնները, հանդիպել երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ։

Փալոունն անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

«Մենք Կոնգրեսում և Մինսկի խմբի շրջանակում կանենք մեզանից հասնող ամեն բան` վստահության մեխանիզմներ ստեղծելու համար և, իհարկե, ամեն կերպ ջանալով սատարել հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, սակայն մենք չենք հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքից», — ասել է Փալոունը։

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին