▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես են անում, որ ապրանքը մնա, ժամկետն անցնի.Սփյուռքահայերը՝ ՀՀ-ում բիզնես սկսելու խոչընդոտների մասին

Ավարտվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 71 երկրից ժամանած ավելի քան 1500 պատվիրակներ՝ ճանաչված մտավորականներ, լրագրողներ, գործարարներ:

ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ Երիտասարդաց Միության մամուլի և տեղեկատվության գրասենյակի պատասխանատու, Լիբանանից ժամանած մեր հայրենակից  Ահարոն Շխրտըմեանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տվեց համագումարը:

«Միակ լավ բանն այն էր, որ մարդիկ պարզապես միմյանց հետ զրուցելու հնարավորություն ստացան: Իմացան, թե ինչ խնդիրներ կան, թե չէ որոշումների իրագործումը տարիների հարց է, միանգամից չի լինում: Սերժ Սարգսյանն  ասում է՝ 25 տարի հետո ՀՀ բնակչության թիվը 4 միլիոն պետք է լինի: Բա այդ դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան ինչքա՞ն բնակչություն կունենան: Մարդիկ այստեղ բիզնես են ուզում սկսել չէ՞, բայց պայմաններ չկան, հարկերը շատ բարձր են: Այնպես են անում, որ ապրանքը մնա, ժամկետն անցնի: Եթե այստեղ ազատություններ տան, գործ լինի՝ բոլորն էլ կգան: Չէ՞ որ Հայաստանն է օգուտ ստանալու:  Ինչո՞ւ պետք է ԱՄՆ, Եվրոպա գնան: Այդպես հո չի՞ լինի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական համայնքին՝ նկատեց.

«Լիբանանում հայերն առաջ շատ էին, հիմա հազիվ 50.000 են: Գաղթում են ԱՄՆ, Ավստրալիա և այլուր: Պակասել է հայախոսների թիվը: Հայերենի փոխարեն անգլերեն ու ֆրանսերեն են խոսում: Երեխաներին օտար դպրոցներ են ուղարկում, տներում այդ լեզուներով են խոսում: Դպրոցներում էլ հայերենը լավ չեն դասավանդում: Առաջ 70 հայկական դպրոց ունեինք, հիմա դրանց թիվը զգալիորեն նվազել է: Դժվարանում ենք անգամ այստեղից հայերեն գրքեր տեղափոխել, ուղեբեռը թանկ է: Ավելին՝ դպրոցների համար դասագրքերն էլ այնտեղ են տպագրվում: Այսինքն, հին գրքերը վերահրատարակվում են: Հայոց պատմության կարգին գիրք անգամ չկա: Կա նաև հայապահպանության խնդիր: Խառնամուսնություններն են շատացել: Առաջ եթե հայը հայի հետ էր ամուսնանում, հիմա այլ ազգի, բայց քրիստոնյայի հետ է ամուսնանում, ասում ենք՝ ոչինչ, լավ է մուսուլման չէ, որովհետև նրանց հետ էլ են արդեն ամուսնանում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին