▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մեջբերումներ կտրված էին կոնտեքստից. Նալբանդյանը՝ ԼՂՀ մասին իր հայտարարության վերաբերյալ

 

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հարցերին` անդրադառնալով ԼՂՀ մասին իր հայտարարությանը: Նա մասնավորապես ասել է. «Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- նշել է Նալբանդյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին