▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցային գործընթացը վերսկսելու հույս այս պահի դրությամբ չկա.Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում

«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներից պարզ դարձավ, որ բանակցային գործընթացը վերսկսելու հույս այս պահի դրությամբ չկա: Եվ քաղաքական ճանապարհով նոր արդյունքներ ակնկալելու իմաստ կարծում եմ՝ չկա: Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց առանց դիվանագիտական չակերտների: Հստակ էր, որ Երևանը բանակցային գործընթացում  խստացնում է իր դիրքորոշումը: Եվ այն ձևակերպումները, որոնցով Սերժ Սարգսյանը խոսեց, ցույց տվեցին, որ եթե անգամ բանակցությունները սկսվեն փոխզիջումային տրամադրությամբ, ապա հայկական կողմը զիջումների ծավալը շատ մինիմալ է տեսնում: Դա այն չէ, ինչի մասին խոսվում էր Մադրիդյան սկզբունքներում, և այն չէ, ինչ ակնարկում էին Ադրբեջանը կամ միջնորդները: Իսկ Ադրբեջանի նախագահի ելույթը Սերժ Սարգսյանի գնահատականների նյարդային արձագանքն էր: Նա անգամ անձնական մեղադրանքներ հնչեցրեց: Այսինքն, քաղաքական օրակարգ չկա, ակնհայտ է, որ Ալիևը որոշակի զարգացումների է սպասում: Կարելի է ենթադրել, որ նոր պատերազմի է պատրաստվում, քանի որ նոր զինատեսակներ է ձեռք բերում, զորավարժություններ են անընդհատ անցկացնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով նստաշրջանը՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին