▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների.Ալիևի ելույթի հետքերով

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը որոշ մեսիջներ էր իր մեջ պարունակում: Դա կարող ենք գնահատել նաև սպառնալիք՝ միջազգային հանրությանը: Նա հստակորեն խոսել է ԼՂՀ հակամարտության մասին՝ փորձելով հասկացնել, որ եթե սա չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների: Պատահական չէր, որ նա հիշեցրեց ապրիլյան պատերազմի մասին՝ դա որակելով որպես դաս՝ հայկական կողմին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի նրա ելույթից, իսկ հայկական կողմն էլ պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակության՝ Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ Բաքու մեկնելուն, և հատկապես, Աշոտյանի ելույթին ու լրագրողների հարցերին պատասխանելուն՝ ադրբեջանագետը նշեց, որ նա հստակ ասաց, Բաքվում ժամանակին շատ հայեր են բնակվել: Նա շեշտեց Նաև ԼՂՀ-ն, որը շատ կարևոր էր, քանի որ որքան էլ Ադրբեջանը պնդի, թե Արցախը չի կարող անկախ լինել, հայկական կողմը հետ անելու քայլ չունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին