▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատալոնիայի անկախությունը Հայաստանը չի ճանաչի՝ դեռ

armtimes.com-ը գրում է. Հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացվեց Կատալոնիայում. Ըստ նախնական տվյալների Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը կողմ է արտահայտվել հանրաքվեին քվեարկողների 90 տոկոսը: Սեպտեմբերի 25-ին էլ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել է Քրդստանի քաղաքացիների 72,16 տոկոսը, որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Իհարկե, երկու դեպքում էլ  թե՛ Իսպանիան, թե՛ Իրաքը չեն ընդունում այդ հանրաքվեների արդյունքները ու հանրաքվեները համարում են ապօրինի: Բայց այս երկու իրադարձությունները հայկական իրականության մեջ դիտարկվում են արցախյան հիմնախնդրի պրիզմայով:

Հաշվի առնելով այդ նմանությունները հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը ճանաչի Իրաքյան Քուրդիստանում ու Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեների արդյունքներն ու ճանաչի Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այս հարցի կապալցությամբ պատասխանեց՝ «ո՛չ»:

«Կատալոնիայի մասին կարող եմ ասել, որ այս պահին դիրքորոշում չունենք: Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ վերաբերմունքը նախարարը ներկայացրել է անցյալ շաբաթ կայացած ասուլիսի ընթացքում, իսկ կատալոնիայի մասով կարող եմ ասել, որ այս պահին ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացումներին»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Բալայանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին