▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի կողմից, եթե ինչ-որ բան լինի՝ ՀԱՊԿ-ն կմիջամտի՞.Փաշինյանը՝ՊՆ տեղակալին

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանային ագրեսիայի, սպառնալիքի անմիջական վտանգի ժամանակ կլինի փոխօգնություն։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանից` այս սահմանումները որքանո՞վ են առնչվում Արցախի սահմաններին։ Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ սրանք միացյալ գործողություններ են ՀՀ եւ ՌԴ նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի ժամանակ, որոնք չեն առնչվում Արցախին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Բոլորիս մի հարց է տանջում, երբ Տավուշի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում էին հակառակորդի կողմից՝ լուրջ վնասներ պատճառելով,  ՀԱՊԿ-ն ոչ մի ռեակցիա չտվեց։ Եթե այս նոր միացյալ ուժերը 2015- 2016թթ. իրադարձությունների ժամանակ լինեին, ի՞նչ ռեակցիա էին տալու։ Կամ Թուրքիայի կողմից, եթե ինչ-որ բան լինի, կլինի՞ միջամտություն, որքանո՞վ է երաշխավորված սա»:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այնտեղ այլ տրամաբանություն է գործում: Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է կոլեկտիվ անվտանգության համակարգից օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում: Տավուշում մեր զինված ուժերը ինքնուրույն են կարողացել լուծել հարցը: Իսկ կոնկրետ իրավիճակում որոշում են ընդունում՝ ելնելով իրավիճակից:

«Միայն թուրքական սահմանի՞ն են լինելու ռուսական զորքերը, ադրբեջանականի հետ գործ չունե՞ն։ Կա՞ երաշխիք, որ սպառնալիքի դեպքում կրկին նույն կրավորական պահվածքը չեն դրսեւորի»,-կրկին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ բոլոր գործողությունները ՌԴ եւ ՀՀ համատեղ որոշման արդյունքում են լինելու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին