▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք, թե՞ դրամահավաք.ԱԺ-ում՝ Զիբիլիքսի մասին

a1plus.am-ը գրում է.ԱԺ այսօրվա նիստին «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների մասին քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ սա, ըստ էության, օրենքի նոր նախագիծ է.

«Վերջին 20-25 տարում այս օրենքը անընդհատ փոխել ենք։ Իսկ ի՞նչ ենք փոխել էության մեջ. հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ դատախազությունը հանցագործությունը կոծկող, ծածկող մարմին է։ Հիշենք Զիբիլիքսի հայտնի գործը` մեր հայտնաբերած 30 անուն փաստաթուղթը, որտեղ նշված էր ՀՀԿ կազմակերպած ընտրությունների կեղծման մեխանիզմը։

Հիմա գործը կարճվել է` պատճառաբանությամբ, թե դա հավաք-միջոցառման ցուցակ էր ընդամենը։ Մենք բողոքարկել ենք Գլխավոր դատախազին, սակայն բողոքը մերժել է։ Մենք ուզում էինք հասկանալ` դա ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք է, դրամահավա՞ք է։ Մենք ասում ենք` այս ցուցակը դուրս է եկել ՀՀԿ նախընտրական շտաբից, սա հանցագործություն է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին