▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոմանց համար 70 %-ը համեստ հաջողություն է, ոմանց համար էլ 7 %-ը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ

«ՀՀ-ում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրներում տարբեր քաղաքական գործիչներ ու կուսակցություններ տարբեր գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր ընկալումներ, ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին, սա ևս ընկալումների հարց է. մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունից, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկման ժամանակ իրենց խմբակցության 7 անդամներով ջախջախեցին 70 հոգանոց խմբակցությանը՝ ՀՀԿ-ին:

Շարմազանովը նկատել է, որ եթե այդքան շատ են խոսում քաղաքական ջախջախումների, ապա  նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ նրանք որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել. «Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով ջախջախիչ արդյունքի չեն հասնի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին