▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանց համար մեկ միլիոնն ի՞նչ է.Բնապահպանն առաջարկում է ազատազրկել անօրինական որս կատարողներին

Համացանցում տարածված լուսանկարը, որտեղ 3 տղամարդ պատկերված էին երկու անկենդան սպիտակագլուխ անգղերի նկարներով, լայնորեն քննարկվեց ու քննադատվեց հասարակության կողմից: Պարզվեց, որ նշված գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում և դրանց որսն արգելվում է: Լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն է՝ Արթուր Մկրտչյանը, ով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պնդել է, թե ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին. դրանց տեսել է ճանապարհին ընկած: Նկարներն էլ արվել են 2007 թվականին:

«Անօրինական որսը մեզ մոտ ստվերային բնույթ է կրում: Մի քանի տարի առաջ ինտերնետով կարողանում էինք տեսնել որսորդական ընկերությունների կողմից արված հրավերները՝ այս կամ այն որսը կատարելու համար: Հիմա, երբ որ բողոքների մեծ ալիք կա, այլևս այդ հայտարարությունները չկան, բայց դե հո չեն դադարեցրել նման որսը: Գուցե կազմել են իրենց շրջապատն ու ամեն տարի էլ որսում են: Ոչ ոք չի կարող ասել, թե ո՞վ, ի՞նչ ու ե՞րբ է որսում: Լավ, ասենք մեկին պատժեցին ու ի՞նչ: Եղանակը չի փոխվի: Անօրինական որս կատարվում է մեծ տարածքներում, որոնք փակ են մեզ համար: Որսորդական տեսչությունն էլ չի աշխատում նախկին ու ներկա կառավարության հրամանով: 3 տարի է՝ ստուգումներ չեն իրականցվում: Շատ ծանր վիճակ է: Իսկ նման որսը, ըստ իս՝ մարդու ամենացածր մակարդակի արդյունքն է: Մեզ մոտ որսը կյանքի ապահովության համար չէ, ժամանց է: Աշխահում կա ''bad wathching'', և ժամանցը նկարելու ձևով են արտահայտում, ոչ թե կենդանի են սպանում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Շարունակելով գործընկերոջը՝ Սիլվա Ադամյանը նկատեց.

«Ամենավատն այն է, որ սա 10 տարի հետո ենք հայտնաբերել: Մարդիկ կես միլիոն դրամ փող են տալու ու գնան իրենց տուն: Մի տեղ էլ արջ կամ հովազ կխփեն.սրանց համար մեկ միլիոնն ի՞նչ է: Բնապահպանության նախարարությունն ու Կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն, ու այս հարցում պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն: Ես ազատազրկման կողմնակից եմ»:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից մինչև Տավուշի մարզ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին