▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զորքի 20 տոկոսին ռուս գեներա՞լն է ղեկավարելու

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմ  քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր:

Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում: Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:

«Ուրեմն, մեր զորքի 20 տոկոսին ռուս գեներա՞լն է ղեկավարելու: Ոչ մի շանս չպետք է տալ, որ համատեղ խումբը ղեկավարեն ռուս գեներալները: Հնարավոր է՝ պատերազմի դեպքում ադրբեջանցին կամ թուրքը նրան կաշառեն և տան ասենք մեկ միլիարդ դոլար: Ուսումնասիրե՛ք պատմությունը.գեներալն անհասկանալի հրաման է տվել ու վերջ, չկա, կորել է: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ կաշառք է վերցրել: Պայմանագրում չպետք է սողանքներ լինեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Նա չի ընդունում նաև հայ և ռուս գեներալների համատեղ աշխատելու միտքը.

«Դա ո՞նց եք պատկերացնում: Ասենք՝ մեր գեներալն ասում է պետք է առաջ շարժվենք, ռուսն ասում է՝ ոչ: Սկսում են վիճել՝ գնա՞լ, թե չգնալ: Հրաման չեն տա ու կասեն՝ ընդհանուր հայտարարի չեկանք: Դա բանակ է վերջ ի վերջո, հրամանատարը մեկը պետք է լինի»,-նկատեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին