▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանն իր՝ բանակում չծառայելու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձավ իր՝ զինվորական ծառայություն չանցնելու մասին հայտարարություններին` «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով լսումների ընթացքում նշելով, որ շատ երկար քննարկվում էր հասարակությունում` արդյոք Պաշտպանության նախարարը ծառայե՞լ է, թե՞ ոչ:

«Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որով հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն` ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն եւ այդ  ձեւով երկրին օգտակար լինելու կարողություն: Ես դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Դրա պրակտիկան աշխարհում կա, եւ առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, երբ ներկայացվում է տեղեկանք, որ երիտասարդն ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում. դրանից հետո վերադառանում է ու շարունակում ուսումը»:

Նա նաև հավելեց, որ աշխարհի լավագույն դպրոցներն այսօր խրախուսում են եւ ընդունված ուսանողներին խնդրում են մեկ տարի հանգստանալ ավագ դպրոցի ուսումից հետո, ծառայել, աշխատել, հասարակական շարժումներում փորձ ձեռք բերել, նոր նստել առաջին կուրս, ինչը ցույց է տալիս, որ ընդհանրապես դադարի խնդիր չկա: Դա թույլ է տալիս շունչ քաշել ու վերալիցքավորված վերադառնալ ուսման:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին