▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ադրբեջանցի, էլ թուրք, էլ բոզ.Երևանի ավագանու նիստը հարթ չի անցել

Այսօր, Երևանի ավագանու գումարած արտահերթ նիստում, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատվեց Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:

Սակայն մինչ քվեարկությունը «Երկիր ծիրանի»-ի անդամը հարցրեց, թե ինչո՞ւ հենց Փելեշյանը: Պատասխանեցին՝ աշխարհի բոլոր բուհերում մինչ օրս կինորարվեստ դասավանդում են նրա գրքերից օգտվելով, բոլոր կինոփառատոններում պատիվ են համարում նրան հրավիրելն ու մասնակցությունը ապահովելը: Բացի այդ երկար տարիներ ապրել ու ֆիլմ է նկարել Երևանում` բարձրացնելով հայի անունն ամբողջ աշխարհում: Պատասխանը չգոհացրեց «Երկիր ծիրանի»-ի անդամներին ու նրանք դեմ քվեարկեցին:

Օրակարգի երկրորդ հարցը հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա  Շլեպչյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին էր: Հաշվի էին առել հայկական հեռուստատեսության բնագավառում նրա ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը:

«Երկիր ծիրանի»-ի անդամներից Մարինա Խաչատրյանը հարցրեց.

«Նրանք վաստակաշատ մարդիկ են, բայց ի՞նչ են արել այս մարդիկ՝ այդ կոչումը ստանալու համար: Նրանք ժամանակին ու հիմա էլ լռում են, դրա համար են կոչում ստանում»,-ասաց նա:

«Ճիշտ ա ասում՝ երեկ տեսա՝ Շլեպչյանը  քլունգը ձեռքը  քանդում էր Երևանը»,-արձագանքեց հիմնական զեկուցողը:

ՀՀԿ-ական Աստղիկ Գևորգյանին զայրացրեցին այս հարցերն ու նա հորդորեց իր խոսքով՝  չխոսել այն ամենի մասին, ինչ գալիս է տկար ուղեղներում:

«Ուզում եմ, որ մարդիկ մի քիչ շատ կարդան, նոր ելույթի մասին ձայն խնդրեն»,-նկատեց Աստղիկ Գևորգյանը՝ թախանձագին խնդրելով, որ մնան ու դառնան ավագանու անդամ ու հեռու լինեն, մոռանան փողոցային ինտրիգները:

Հարթ չանցավ նաև Ռազմիկ Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումը: Նշենք, որ Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել էր նաև  բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:

«Կոնկրետ ի՞նչ է արել Ռազմիկ Դավոյանը Երևանի համար»,-կրկին հարցրեց «Երկիր ծիրանի»-ի անդամը:

«Էս ո՞վ ա արա՛, էսի, խելառ ա էսի, արա»,-արձագանքեց ՀՀԿ-ականը:

Լևոն Իգիթյանն էլ թե. «Նստած մտածում էի, եթե այս կազմով որոշեինք՝ Չարենցն արժեք ունի, թե չէ, Մատենադարանը պետք է, թե չէ, կարծում եմ, որ էլի դեմ կլինեին: Ափսոսում եմ, որ մարդիկ իրենց թույլ են տալիս բացարձակ արժեքների մասին խոսել: Խորհուրդ եմ տալիս մշակույթի, ճարտարապետության մասին խոսելիս պատրաստվել: Ընդդիմադիրներին ուզում եմ հարցնել՝ իսկ դո՞ւք ինչ եք արել, որ Փելեշյանի մասին հարց եք տալիս: Նա համաշխարահային կինոարվեստի պատմության մեջ է մտել: Ինձ թվաց, թե Ադրբեջանում եմ, այ մարդ»:

«Երևի Դուք եք միայն արժանի Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը»,-արձագանքեցին «Երկիր ծիրանի»-ից:

«Ես որ խոսում եմ՝ ձայնդ կտրի'ր»,-ասաց Իգիթյանը:

Ավելին՝ նրա նյարդերը սկսեցին տեղի տալ ու ասաց.«Ասում են՝ կնոջը վիրավորում ես, ի՞նչ կին, բոզի մեկը» :

Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին